▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և Արմեն Գրիգորյանը հակառուսներ չենք. Դավիթ Սանասարյան

Եվ ես, և Արմեն Գրիգորյանը հակառուսներ չենք, մենք ժամանակին որպես ակտիվ քաղաքացիներ գործիչներ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ արտահայտել ենք մեր միտքը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին ասաց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում շրջանառվող լուրերը, որ ինքը ՌԴ-ի համար համար անցանկալի է նման անձանց ներկայությունն իշխանական վերնախավում:

 

 

 

 

 

 

 

 

«Մենք չենք եղել հակառուսներ, ես ինքս որևէ ազգի հակա չեմ: Իսկ սա ուղղակի ցեխ շպրտոցի է, քարոզչական ինչ-որ հնարք են օգտագործում: Կան դաշտում մարդիկ, ում ոտքը տրորում ենք, և այսպիսի բաներ են պատվիրում, բայց դե մենք մեր գործով ենք զբաղվում: Եվ հետո, այլ պետության ղեկավարները չեն կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ ինչ կադրային քաղաքականություն ենք իրականացնում:Սա ուղղակի վիրավորական է, երբ ասում են՝ Կրեմլը գոհ չէ նշանակումներից, գոհ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և վարչապետը»,- ասաց Սանասարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին