▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարու՞ստ եք, ավելի հարստացեք, հզո՞ր եք՝ավելի հզորացեք ու հարստացրեք, հզորացրեք Հայաստանը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել  է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին։ Այն իր տեսակի մեջ առաջին մարզային համաժողովն է, և նպատակը ծագումով այս մարզից սերած գործարարներին, այդ թվում արտերկրում գործող բիզնեսմեններին այստեղ հրավիրելն է։ Կառավարության անելիքը, ըստ Փաշինյանի, հավասար հնարավորությունների և օրինականության ստեղծումն է։ Վարչապետի խոսքով` ժամանակակից աշխարհում արդյունավետ չէ այն բանաձևը, թե կառավարությունը պետք է աշխատատեղեր ստեղծի։ Այն պետք է դիմի բիզնեսմեններին ու թույլ տա, որ նրանք պրոֆեսիոնալ ձևով անեն դա։

 

 

 

 

 

 

 

 

 

Ամենաբարձր գնահատվողը պետք է լինեն այն մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում ու աշխատատեղեր բացում`միաժամանակ հարստանալով։ Պետական եկամուտների աճը կախված է գործարարների ակտիվությունից, և այսօր ընդգծվում է հենց այդ սկզբունքը, ասել է վարչապետը։

«Հարստացե՛ք ու հարստացրե՛ք Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի քաղաքացուն, հզորացրե՛ք Հայաստանը»,-գործարարներին կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին