▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սինգապուրյան հրաշքը կիրառելի չէ. Դավիթ Անանյան

 

«Հայաստանում հնարավոր չէ կիրառել սինգապուրյան հրաշքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Մեզ մոտ ձևավորված չէ կարծիքը, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից, հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են»:

Նրա խոսքով՝ քանի դեռ Սինգապուրից չենք ընդօրինակել հարկեր վճարելու պատրաստակամությունն, ուրեմն որոշակի անելիքներ դեռ ունենք։

«Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են»,-ասաց Դավիթ Անանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին