▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուխներդ տեղն ա՞. վարչապետը՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին

Այս ընտրություններում խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ շնորհավորեց ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ. «Հուսով եմ՝ լավ տրամադրությամբ եք: Դուխներդ տեղն ա՞ կարեւորը, դուխներդ։ Էդ ամենկարեւորն ա»։

 

 

 

 

 

 

 

Այս ընտրությունները, ըստ վարչապետի, չափազանց կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո: Եվ այս ընտրություններն այդպիսով ստանում են բացառիկ կարեւոր քաղաքական նշանակություն, որովհետեւ, Փաշինյանի համոզմամբ, ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրատեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ տարել է Հանրապետության հրապարակում:

«Եվ ուրեմն՝ այս ընտրություններում խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ Հայկ Մարությանն ընտրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ: Խնդիրը այն է՝ ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթականը վերահաստատելո՞ւ է ընտրական տեղամասում, թե՞ ոչ»,- ընդգծեց վարչապետը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին. «Ես ուզում եմ ասել աներկբա. բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը, նրանք ընտրատեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին, 7-րդ համարի օգտին»:

Կարդացեք նաև՝ էս մարդը իր բնակարանը գրավ է դրել, որ կինո նկարի...Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Սթափվեք, գժուկներ, սթափվեք...Նիկոլ Փաշինյանի ակնարկը

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին