▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը:

«Դեռ մանրամասներին չեմ անդրադառնա: Քիչ առաջ հրավիրել եմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանելլրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Բայց այդ պարզաբանումներին դեռ կանդրադառնանք՝ ինչ ասաց ԱԱԾ պետը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչը ինչպես պետք է մեկնաբանել, ինչը ինչու է հնչում եւ ոնց եղավ, որ այդպես է հնչում եւ ոչ թե այլ կերպ:

 Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը. իմ նախնական գնահատմամբ (թեեւ իրավաբանները, երեւի ավելի ճիշտ կասեն)՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ի՞նչ նպատակով, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականցնել, ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը եւ ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը: Ես դեռեւս օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, Մարտի 1-ի գործը բացահայտված, է, եւ տարբերակ չկա, բոլոր մադրասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Մարդիկ զգում են.... եւ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել եւ ուզում են այդ պրոցեսը կասեցնել:

Այո, ԱԱԾ տնօրենը ասուլիս կանի: Հստակ ասում եմ՝ այն պահին, երբ կտեսնեք՝ ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք, պատասխանատու է ՀՀ քաղաքացիների առաջ, բայց մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Բոլորը, ես, օրինակ, պատասխանատու եմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ՝ թե իմ, իմ հարազատների նյութական վիճակը ինչքանով է փոխվել»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին