▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կհրապարակենք՝ ոնց է Քոչարյանը ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում

Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը դուրս են եկել պայքարի մի մեքենայի դեմ, որն ունի թե՛ գումարներ, թե՛ իշխանական լծակներ, ցավոք սրտի, մինչ օրս: Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ չնշելով, սակայն հստակ անուններ: Վանեցյանն, այնուամենայնիվ, ասաց, որ իր նշանակումից հետո կադրային շատ քիչ փոփոխություններ են եղել ոչ միայն ԱԱԾ-ում, այլ նաեւ Հատուկ քննչական ծառայությունում:

 

 

 

 

 

Վանեցյանն ասաց, որ ազգային անվտանգության տեսանկյունից ինքը պարտավոր է իմանալ՝ ինչ է կատարվում. «Ոչ նրա համար, որպեսզի ազդեմ: Նորից եմ կրկնում, եթե ես փորձեի ազդել դատական պրոցեսի, դատավորների վրա, հավատացեք՝ ազատ չէին արձակվի շատ-շատ մարդիկ»:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասուլիսում խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին: Նա ասաց, որ իրենք փաստերով կխոսեն և կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք՝ այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տասը օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»,- ասաց Վանեցյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին