▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել, առաջնագիծը նոսրացած չի եղել. ԶՈւ ԳՇ պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք:

«Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»,- ասաց նա:


 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին, թե «Մարտի 1-ին» բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Արտակ Դավթյանը պատասխանեց.

 «Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ»:

Ճշտող հարցին, թե կրակելու հրաման եղե՞լ է, ԳՇ պետը հայտնեց. «Նման հրաման չի եղել»:

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ երեկ գիշեր ադրբեջանական դիրքերից Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման դեպքին:

«Հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը: Որևէ վնաս, հետևանք այս պահի դրությամբ չկա»,- հայտնեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին