▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները քիչ առաջ զինաթափել և բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին

 

 

Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում: Այս մասին գրում է armtimes.com-ը:

Մեր տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները, որտեղից չհերքեցին, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է:

Նշենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքը օլիգարխ չէ եւ թիկնապահ էլ չունի:

 Տեսանյութը՝ «Ավրորա Մեդիայի»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին