▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

 

 

 

 

 

 

«Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը: Մինչ այս պահը պաշտոնապես որեւէ տեղեկություն չկա, թե ում թիկնազորին են բերման ենթարկել, ինչու եւ ինչ են հայտնաբերել նրանց մոտ: ArmLur.am-ին լուրեր հասան այն մասին, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, ,,Սիլ,, կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել:

Լուրը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ «գիշերը Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն իսկապես ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, ստուգվել են նրանց փաստաթղթերը: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի»  պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թուլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, ուստի 5 րոպե անց նրանց բաց են թողել»: Հարցին, թե ինչպե՞ս է Սուքիասյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այդ հրահանգին, Մկրտչյանը պատասխանեց մեկ բառով` «Հանգիստ»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին