▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արվել է երկրորդ նախագահի փաստաբանների կողմից. Ալեն Սիմոնյանը՝ գաղտնալսման մասին

 

«Հայ ժողովրդի հետ որևէ մեկը չի կարող սպառնալիքների լեզվով խոսել, որևէ մեկը չի կարող սպառնալ Քննչական ծառայության ներկայացուցիչներին կամ իրավապահ մարմիններին։ Նրանք ՀՀ զինանշանը կրող մարդիկ են, ՀՀ-ն են ներկայացնում, և այդ սպառնալիքները որևէ լավ տեղ չեն բերի»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա կարծիք հայտնեց, որ Քոչարյանի հարցազրույցն «աբսուրդ և ավելի շատ սպառնալիք» էր, իսկ սպառնալիքի լեզվով հայ ժողովրդի հետ խոսողներն, ըստ Սիմոնյանի՝ իրենց պատասխանը վերջերս ստացել են.

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Քոչարյանի մտքին, ըստ որի՝ իրենից պետք է ներողություն խնդրեն, այլապես ինքն այլ քայլերի է դիմելու, ասելով.

«Ի՞նչ քայլերի է դիմելու։ Նախ՝ 10 տարվա համար ո՞վ պետք է ներողություն խնդրի, իսկ հետո 2008 թ. մարտի 1-ի համար ո՞վ պետք է ներողություն խնդրի, ծնողներից ո՞վ պետք է ներողություն խնդրի, մեր պատուհանների վրա կրակելու համար ո՞վ պետք է ներողություն խնդրի…»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թե ինչո՞ւ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումը հիմա հրապարակվեց, պատգամավորն ասաց, որ որ դա վաղուց էր պլանավորված, ինչ-որ ակցիա է, և չբացառեց, որ այլ ձայնագրություններ ևս կհայտնվեն։

Հարցին՝ ո՞ւմ կողմից է պլանավորված, Ա.Սիմոնյանը պատասխանեց. «Իմ կարծիքն է, որ արվել է երկրորդ նախագահի փաստաբանների կողմից, ոչ թե նրան դատարանում ներկայացնող փաստաբանների, այլ մարդկանց, ովքեր ներկայում զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ՝ որպես քաղաքական գործիչ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին