Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։
Կարդացեք նաև`Եթե մինչ այդ չկալանավորվեմ... Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել