▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացական կողմը Հայաստանի համար որոշակի զիջման է գնացել․ ցորեն հնարավոր է ներկրել եւս 10 օր

armtimes.com-ը գրում է. Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան։ Սակայն մեր տեղեկություններով՝ վրացական կողմը Հայաստանի համար որոշակի զիջման է գնացել եւ մի քանի օրով երկարաձգել է այդ ժամկետը։ Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

«Իրենք մինչեւ 10 օրով երկարացնում են։ Ես ամսի 18-19-ին լինելու եմ Վրաստանում դա նաեւ բանակցությունների օրակարգային խնդիր է լինելու», - նշեց Խաչատրյանը։

Հարցին, թե գյուղատնտեսության նախարարությունը տարբերակներ դիտարկե՞լ է ցորենի բացը լրացնելու համար՝ հաշվի առնելով, որ արդեն ցամաքային ճանապարհով ներկրել չենք կարողանալու եւ որոշակի բաց լինելու է, նախարարը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ մենք ցորենով ինքնաբավ ենք 40 տոկոսի չափով, 60 տոկոսը ներկրվում է։ Ինչ-որ չափով կմեղմենք, բայց չեմ կարծում, որ Հայաստանը երբեւիցե կդառնա հացահատիկով ինքնաբավ։ Կամ իմաստ ունի՞ դա, 90-ականների կեսերին նման տենդենց եղավ, որ բարձրարժեք խաղողի այգիները կտրում էին, որ հացահատիկ ցանեն։ Այնտեղ, որտեղ կարելի է ավելի բարձրարժեք մշակաբույս մշակել, իմաստ չունի։ Մենք դրա միջով մի անգամ արդեն անցել ենք, երբ 90-ականների կեսերին խաղողագործությունը, գինեգործությունը եւ կոնյակագործությունը անկման մեջ էր՝ խաղողի այգիները կտրվեցին եւ ցորեն ցանեցին, ինչն անընդունելի է»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին