▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի սաները պահանջում են վերականգնել երգչախմբի շենքը

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացրել երգչախմբի շենքի վերակառուցման պահանջով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգչախմբի սաները գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ իրականացրել են բողոքի ակցիա՝ փակելով Արամի փողոցը:

 

 

 

 

 

 

 

 

«Սա աղետ է: Թեկուզ եթե անգամ կառույցվի մի նոր շինություն, մենք այնտեղ կաշխատենք: Որևէ մեկը պե՞տք է արդյոք հոգա մեր նախկին շինարարների, ճարտարապետների թողած կոթողների մասին»,- մտահոգվում է Հեքեքյանը:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ պիտի մինչև վերջ պայքարեն: Եթե, այնուամենայնիվ, շենքը փուլ գա, պահանջելու են, որ այն հիմնովին վերակառուցեն: «Մենք պահանջում ենք, որ շենքը փրկեն, պատը ամրակայեն, հողային ապարները ամրացնեն: Սա է կարևորը»,- ասում է Հեքեքյանը:

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դիմել և հորդորել էին լքել Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի պատանի երգիչներ» երգչախմբի շենքը, քանի որ այն վթարային է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին