▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը:

 

 

 

 

 

 

aravot.am-ն է գրում ու նշում, որ Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացել է,որ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչեւ սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը:

 

 

 

 

 

 

 

 

Ֆ. Մելիքյանը հայտնել է, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է: Անցած գիշեր` ժամը 00:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը, Ոսկեպար գյուղի ներքեւի հատվածում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին