▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չի սեփական հարստությունը, ավտոներն ու կոշիկները, վերտուները ժողովրդի աչքը մտցնել...Նիկոլ Փաշինյան

«Այս երկրում գողերը, գողացողներն այլևս երբեք չպիտի հարգվեն, նրանք արժանի են միայն ու միայն արհամարանքի, միայն ու միայն քրեական պատասխանատվության, սա է նոր Հայաստանը:  Երևանի թաղամասերում ու քուչեքում, ներողություն այդ բառի համար, ընտրակաշառք բաժանողներն այլևս թաքուն պիտի քայլեն, և Երևանի փողոցներում հպարտ պիտի քայլեն աշխատավոր, քրտինքով իրենց ընտանիքը պահող մարդիկ, ջութակահարները, բանվորները»,-այս մասին  Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է  ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում օլիգարխիա և օլիգարխներ գոյություն չունեն այլևս, որովհետև օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ Հայաստանում չկա և այլ չի լինելու քչերի իշխանություն: 

 

Մենք ասում ենք, որ ՀՀ-ում պետք չի, որ լինեն այնպիսի մարդիկ, որ լինեն արտոնյալ, մեզ պետք չի, որ ՀՀ-ում իրար հետևից 10 հատ նույն համարով ավտոներ պտտվեն շարասյուներով: Բոլոր նրանք, ում հաճույք է պատճառով լինել կամ կոչվել օլիգարխ, նրանք չեն հասկանում եղած հեղափոխության իմաստը, ՀՀ-ում չկա ավելի բարձր կոչում, քան է ՀՀ քաղաքացին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու  հորդորեց դադարեցնել այդ բազմահարյուր մեքենաներով՝ նույն գույներով, նույն անտենաներով, շրջելը: «Պետք չի սեփական հարստությունը, սեփական ավտոներն ու կոշիկները, սեփական վերտուները ժողովրդի աչքը մտցնել, դադարեցրեք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելու գործընթացը, հակառակ դեպքում դուք ամեն օր կզարմանաք»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում չպիտի լինեն ապօրինի շարասյուներ, որոնք քշում են ուրիշ մարդկանց կամ մեքենաների վրայով:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին