Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու զորակոչման հետ.
«Արդեն առաջին անգամ չէ, որ Հայաստանի վարչապետը ոչ տեղին և անհեթեթ հայտարարություններ է անում՝ կապված Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Նախևառաջ դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը պատահական անձ է և միջազգային քաղաքականության մասին պատկերացում չունի: Փաշինյանը պարբերաբար քիթը մտցնում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ:
Ցանկանում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի շարունակվի: Դրա ապացույցն է Սարգսյանի բռնապետության անկումը: Պարզապես ներկայիս պայմաններում Փաշինյանի վարչակազմի անկումն Ադրբեջանին ձեռնտու չէ: Հայաստանում որքան ավելի երկար շարունակվի Փաշինյանի բռնապետությունը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը:
Աղբյուրը՝ azertag.az