▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամո Արեյանն աշխատանքից ազատել է

Asekose.am-ի տեղեկություններով,  Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ազատվել են աշխատանքից:

Սեպտեմբերի 23-ին նախատեսված ավագանու ընտրություններից հետո քաղաքապետարանի աշխատակազմի հիմնական պաշտոնյանների պաշտոնանկությունն ակնկալվում էր, սակայն նման հապճեպ որոշումների պատճառն առայժմ անհայտ է:

Քաղաքապետարանի կայքում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի անուն նշվում է Արա Մարտիրոսյան, ով, ըստ տեղեկությունների, մինչ այժմ Արթուր Գևորգյանի տեղակալն էր:

Ազատման որոշումները կայացրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Կամո Արեյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին