▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական կառույցների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ. Նաիրա Զոհրաբյան

Պետական կառույցների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ, իմ երեխային ու իմ մահացած հորը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։

 

 

 

 

 

 

 

«Նախարարության աշխատողները, ընդ որում՝ երիտասարդ կանայք, «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ, իմ երեխային, իմ մահացած հորը, որեւէ մեկին չեմ ներելու։ Ամբողջ փաթեթը կոնկրետ անձերով ներկայացրել ենք եվրոպական բոլոր կառույցներին: Այդ պետական աշխատողների համար թեժ է լինելու, խոստանում եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքապետի թեկնածուն հայտնեց, որ մարդու մտքի, խոսքի հանդեպ տեռոր է եւ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին