▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախում Կառավարության դիմաց ոստիկանության ու ցուցարարների միջև

Այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել են փոխհատուցում, սակայն դա բավարար չէ:

Այս պահին նրանց են միացել նաև եղեգնուտցիները: Ներկայումս իրավիճակը թեժ է: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են: Ցուցարարները ցանկանում են ներխուժել կառավարության շենք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին