▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում են ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Շուրջ երկու ամիս առաջ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենիի ծնողները դիմել են ՀՀ կառավարությանը եւ երկրի ղեկավարին՝ խնդրելով հետ վերադարձնել իրենց երեխային:

«Հայաստանի ղեկավարությանը եւ երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիք՝ Թուրքիա, որքան հնարավոր է շուտ վերադառնա իր սովորական կյանքին, դպրոց քոլեջ: Իր մայրը հիմա աղաչում է, որ օգնեք շուտ վերադարձնեն մեր տղային, այս անհանգիստ վիճակից առողջապես վատ վիճակում է»,- ասել է անչափահասի հայրը՝ Մուստաֆա Օզմենը՝ հավելելով, որ տղային տուն վերադարձնելն իրենց ընտանիքի երազանքն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ-թուրքական սահմանն անցել էր հուլիսի 24-ին։ Նրա հոր պատմելով՝ որդին սահմանը հատելու մտադրություն չի ունեցել: «Այստեղ ընկերներ չունի, քանի որ դաշտում ենք, գյուղում ենք, մոր հետ անասուններին էր արածեցնում, իսկ այդ տարածքում սահմանը բաժանող որեւէ գիծ չկա: Ինքն էլ չի հասկացել, որ ձեր՝ Հայաստանի սահմանը անցել է, իրեն հետաքրքիր էր՝ մի քիչ հեռվում ինչ կա եւ քայլելով բլուրին է բարձրացել՝ վերեւից նայելու համար: Բլուրը հենց բարձրացել է, զինվորները մեքենայով եկել ու բռնել են: Բայց տղաս ոչ մի սխալ բան չի արել, քանի որ նա քոլեջում բազմաթիվ պատվոգրեր ունի եւ շատ հարգանքով է բոլորի նկատմամբ, բայց մեկ է բռնել տարել են»,- ասել է անչափահասի հայրը:

Հուլիսի 24-ին Հայաստանում հայտնված 16-ամյա հովիվին ձերբակալել են ռուս սահմանապահները. Ումութ Ալի Օզմենին պահվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն այցելել է Հայաստանում պահվող, հայ-թուրքական սահմանը հատած Ումութ Ալի Օզմենին։ Ախոյանը հանդիպումից հետո մամուլին հայտնել է, որ 16 տարեկան տղան իրեն լավ է զգում, բողոքներ չունի: Նա նաեւ հերքել է թուրքական մամուլում տարածված տեղեկությունները, թե Հայաստանում անչափահասի նկատմամբ բռնություն է կիրառվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին