▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

 

 

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում «Իմ Քայլը» դաշինքն այսօր Արաբկիր վարչական շրջանում էր:

Ողջ օրը շրջանի փողոցներում շրջելուց հետո այստեղ մեկնարկել է հանրահավաքը:  Ելույթով հանդես եկավ եւ իրենց ծրագրային 9 կետերը ներկայացրեցդաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, այնուհետ ներկաներին դիմեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, քարոզարշավն ավարտվում է: Այս ընտրությունները շատ կարեւոր քաղաքական հնչեղություն են ստացել: Հայկ Մարությանը, Երեւանի ավագանու թեկնածուների մեր թիմը Երեւանի խնդիրները շատ լավ ներկայացնում են, այդ իսկ պատճառով ես դրանցից չեմ խոսում:

Այս ընտրություններին «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին:

Հիշում եք՝ ես ձեզանից 2 անգամ խնդրել եմ ձայնի իրավունք, մանդատ՝ բանակցելու համար ձեր անունից: Առաջին դեպքը, երբ պիտի բանակցեի Սերժ Սրգսյանի հետ, երկրորդը՝ երբ պետք է բանակցեի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ես այն ժամանակ դրել էի պայման, որ բանակցությունները պետք է լինեն միայն իշխանության անցնցում փոխանցման շուրջ, դուք ինձ 2 անգամն էլ տվեցիք այդ մանդատը:

Ես ուզում եմ այսօր էլ, ձեր, երեւանցիների մանդատը ստանալ՝ ՀՀ խորհրդարնական ընտրություններին բանակցելու  համար, դա շատ հզոր մանդատ է, որը ստանալով՝ ես կարող եմ գնալ եւ այդ հարցը լուծել: 

Այս հարցով արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու համար ես ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը: Ես հույս ունեմ, որ «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք ինձ կօժտեք այդ մանդատով, որպեսզի այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը լուծենք, այն պետք է հնարավորինս արագ ու շուտ լուծել, օրհասական դարձած հարց է սա այսօր:

Սեպտեմբերի 23-ին ձեր կամքին ոչ ոք չի կարող բռնանալ: Ընտրություններից հետո ինչ է տեղի ունենալու. Երբ երեւանցիները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես այդ մանդատի վրա հիմնվելով՝ կհրավիրեմ Ազգային ժողովի խարհրդարանական բոլոր ուժերին, ԱԺ-ի նախագահության մասնակցությամբ ու կքննարկենք այդ հարցը: Սակայն այստեղ ինձ պետք է ձեր տված մանդատն ու ձեր աջակցությունը:

Ազգյին ժողովում հիմա միջոցառում է, նշվում է Առաջին խորհրդարանի 100-ամյակը: Ես այնտեղ կարճ ելույթ ունեցա, որտեղ նշեցի, որ խորհրդարանի իմաստը ժողովրդի ձայնը, կամքն ու ընտրությունը արտահայտելն է, սակայն այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ձեւավորվել է մի ընտրությունների արդյունքում, որը եղել է համատարած ընտրակաշառքի մթնոլորտում:

Հայաստանում չի կարող այլեւս լինել նման խորհրդարան: Նոր Հայաստանի քաղաքացին պետք է ունենա իր կողմից, իր ձեռքով ձեւավորված խորհրդարան:

Այդ ժողովուրդն է որոշեու, թե որ քաղաքական ուժերն իրավունք ունեն խորհրադարանում ներկայացնելու ժողովրդի կամքը: Մեր գլխավոր նպատակը արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն է եւ դուք ունեք այդ հնարավորությունը՝ ձեր կամքը դարձնել գերակայություն:

Ստացվեց այնպես, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում մենք պետք է լուծենք համապետական եւ համազգային խնդիր: Սակայն սա չի նշանակում, որ այսպիսով Երեւանի քաղաքապետի ընտրությունը ստվերում է մնում: Հակառակը, այսպիսով ավելի են կարեւորվում ավագանու ընտրությունները, ավելի են ամրանալու հաղթող ուժի դիրքերը:

Մենք ասել ենք, որ Հայաստանում հիմնադրվում է կառավարման նոր համակարգ, որն ուղիղ ժողովրդաիշխանությունն է, սակայն սա չի նշանակում, որ մեր նպատակը ձեզ տնից տեղից կտրել ու ամբողջ օրը փողոցներ հանելն է, հեղափոխություններ անելը: 

Սիրելի՛ ժողովուրդ, ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես ու մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, որ սեպտեմբերի 23-ին դուք ձեր կամքը կասեք ու ձեր մասնակցությունը կունենաք՝ ընտրատեղամասեր գնալով ու «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով:

Շնորհակալ եմ նաեւ ձեր բոլորի ջերմության համար, դա պարտավորեցնող է եւ դա ամենաթանկն է, որ ես այսօր ունեմ ու դժվար թե ավելի թանկ բան երբեւէ ունենամ: 

Հայաստանի քաղաքացին պետք է իրեն ասի՝ ես հաղթեցի, ու պետք է զգա, որ իր ձայնը տեղ է հասել, իր ձայնը որոշիչ է: Ժողովուրդը իշխանության ճակատագիրը որոշող միակ ուժն է այս երկրում եւ այդպես է լինելու այսուհետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Տվեք ինձ այդ մանդատը, որ ես գնամ այդ հարցը լուծեմ. Նիկոլ Փաշինյան

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին