▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է լինեն նոր ոճի գործարարներ. ընդ որում, նկատի ունեմ նաեւ նրանց, որոնք մինչեւ այժմ էլ գործել են. Փաշինյան

Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ եւ ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարչապետի նստավայրում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով, նորանոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

 

 

 

 

 

 

 

Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, որոնք հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով, որոնք կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եվ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար:

Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, որոնք նոր են ի հայտ գալու, այլեւ բոլոր նրանց, որոնք մինչեւ այժմ էլ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո եւ համերաշխության տրամաբանության ներքո:

Մենք բոլորս մարդկանց հետ մշտական երկխոսության ու համագործակցության պայմաններում միասին պետք է էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյուաբերող եւ խաղադրույք կատարող երկրից վերածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային եւ տեխնոլոգիական երկրի»:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը բացեց Բաղրամյան 26-ի դռները

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. Փաշինյան

Բաղրամյան 26–ի դռներն այսուհետ բաց կլինեն ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին