«ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական երկրորդ կանանց ֆորումի ժամանակ խոսեց հակամարտող երկրներում կանանց դերի մասին: Ու ամենակարևորն այն է, որ, անդրադառնալով հայ-ադրբեջանական երկարատև հակամարտությանը, տիկին Հակոբյանը, խոսեց ոչ միայն մեր կողմի զինվորների ու նրանց ծնողների տառապանքների մասին, այլ նաև ադրբեջանական կողմի:
Առանց անկեղծ ապրումակցման, առանց խորը գիտակցման, որ երկու կողմերում էլ կանգնած են իրենց կյանքը նոր նոր սկսող երիտասարդներ ու որ պետք է բոլորն ամեն ինչ անեն, որպեսզի պահպանվի յուրաքանչյուրի կյանքը, հնարավոր չէ հասնել կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը: Թող լինի անկախություն, թող լինի ազատություն, թող լինի խաղաղություն »,-գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում: