▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ինչ աշխատանքի ձև է, չե՞ք կարծում, որ Դուք պետք է փոխհատուցում տաք. Փաշինյանը՝ Սուրենավանի համայնքապետին

Երբ վարչապետ էի ընտրվել, մի շաբաթ հետո ասացին, որ Սուրենավան համայնքում կարկուտ է եկել, դա ե՞րբ էր, Արարատի մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպմանը հարց ուղղեց աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսի 21-ին», - պատասխանեց Սուրենավանի համայնքապետը:

Փաշինյանն ասաց, որ հակակարկտային կայաններ են տեղադրված համայնքներում և ինքը հանձնարարել է հետաքրքվել, թե ինչն է պատճառը, որ դրանք չեն աշխատել:

«Գնացին, եկան, ասացին շատ պարզ՝ պարզապես լիցքավորված չեն եղել էդ կայանները», - ասաց Փաշինյանը:

«Մի հատը գողացած ա եղել», - նկատեց համայնքապետը:

Վերջինիս արձագանքեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն՝ ասելով, թե պետք չի անհիմն հայտարարություններ անել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Համայնքում կա 4 հակակարկտային կայան, որից 3-ը լիցքավորված են եղել, 4-րդը՝ ձեր փոխանցում չկատարելու և դեռևս նախորդ տարվանից կուտակված պարտքերի պատճառով լիցքավորված չի եղել: Երեքն աշխատել են և ամբողջ ամպը ուղղել են այդ 4-րդի հատվածում, որն էլ չաշխատելու պատճառով ջարդվել է 120-130 հեկտար ծիրանի այգիների գլխին», - ասաց մարզպետը:

Վարչապետն արձագանքեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կայանները տեղադրվում են, դրանք չեն աշխատում, չարաշահումներ են արվում, գումարները մսխվում են.

«Հետո էլ ասում են եկեք հրթիռ առնենք: Վաղը հրթիռ կառնենք, հետո էլ կասեն սրանք էլ չեն աշխատում, որովհետև հրթիռի մի մասն են հանել ու ծախել: Հիմա, օրինակ, Ձեր գյուղի ժողովուրդն ակնկալում է, որ կառավարությունն իրեն կարկտահարման դիմաց պետք է փոխհատուցում տա: Իսկ չեք կարծո՞ւմ, որ Դուք պետք է փոխհատուցում տաք, որովհետև Ձեր աշխատանքը նորմալ չեք արել: Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, հետո էլ ասեն, թե, կառավարություն, փոխհատուցի: Սա ի՞նչ աշխատանքի ձև է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին