▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Век живи, век учись, սենց բան կա...». Նիկոլ Փաշինյան

Խնդիրները շատ են, բայց փոքր քայլերով պետք է արագություն հավաքենք եւ մեծ խնդիրները լուծենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Երասխ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական, սոցիալական խնդիրները պետք է լուծվեն «իմ քայլը» սկզբունքով, ինչպես հեղափոխությունն էր. «Այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է: Ամենապրիմիտիվ բանն եմ ասում՝ մենք պետք է չհանդուրժենք աղբը մեր փողոցներում։ Այսօր մենք պետք է հեղափոխություն անենք տնտեսությունում, կրթությունում։ Այսօր ես ֆրանսերեն եմ սովորում, այսօր ամեն մեկը պետք է սովորի, կատարելագործվի։ Век живи, век учись, սենց բան կա»,- հավելեց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երասխի ուսուցիչներից մեկը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ իրենց ազատության համար: Վարչապետն արձագանքեց. «Էդ ազատությունը դուք եք նվաճել, ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Եթե ես ավտոբուսի տակ չպառկեի, դուք ճանապարհ չփակեիք, չէր ստացվի։ Սա կոլեկտիվ, թիմային աշխատանք է, ամեն մեկն իր գործը պետք է անի»:

Փաշինյանը նշեց, որ երկրում մասնագետների խնդիր կա, եւ կարեւոր է, որ դպրոցներում երեխաները որակյալ գիտելիք ստանան։

«Բոնբոներկա տալը Հայաստանում էլ չի անցնելու։ Օրագրի մեջ սխալ գնահատական դնողը նրա ապագան է գողանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին