▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով ապօրինի որոշումներ կայացրած դատավորները, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն. Փաշինյան

Մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները և ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները եղել են ապօրինի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը նշեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա այդ դատավորները պետք է շարունակեն զբաղվել այդ գործո՞վ, առնվազն բարոյականությունը ստիպում է, որ գնան իրենց տները, էլ չեմ ասում, որ հնարավոր է` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի: Դատական համակարգը կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է: Ամեն ինչ եղել է դատական համակարգի միջոցով, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա մենք չենք ասում, ՄԻԵԴ-ն է ասում»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակիչներին հորդորեց ակտիվ լինել նաև սեփական գործ հիմնելու հարցում:

«Սիրելի ժողովուրդ, տեսնում եմ հպարտ եք, դուխով եք, ձեզ զգում եք ՀՀ-ի բաձրագույն իշխանության կարգավիճակում, որովհետև դուք եք իշխանությունը: Վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարց էր հնչեցնում ու ասում էր՝ «ձեր իշխանությունը»՝ ի նկատի ունենալով ինձ: Ես ասացի, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես կլինեմ վարչապետ, թե չեմ լինի, դա չի էականը: Սրանից հետո իշխանությունը լինելու է բացառապես ժողովրդինը:

Ես շատ կարևորում մարզային այս այցելությունները: Անկեղծ եմ ասում, այս այցելություններում փնտրում եմ դաշնակիցներ ոչ թե կուսակցական առումով, քաղաքական առումով, այլ փնտրում եմ դաշնակիցներ ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը պատմեց, որ այս այցելության ընթացքում է գտել է մի այդպիսի դաշնակից. խոսքը 84 –ամյա բնակից Քնարիկ Մնացականյանի ու իր 90 ամյա ամուսնու մասին է: Քնարիկ Մնացականյանին վարչապետը հանդիպել է Արարատի գինու գործարանի մուտքի մոտ:

«Պարզվեց, որ նա իր ամուսնու հետ ունի խաղողի մեծ այգի և ամեն տարի ռեկորդային քանակությամբ բերք է ունենում: 25 տոննա խաղող են ստանում և մթերում: Հարցնում եմ, թե ով է օգնում այդ գործում, Քնարիկ մայրիկը նշեց, որ աշխատողներ ունեն, որոնք կազմակերպում են աշխատանքը: Վերջում պարզվեց, որ Քնարիկ մայրիկը տարվա կտրվածքով 20 աշխատատեղ է ապահովում:

Նա նույն խնդիրն ունի, ինչպես մնացածը, ջրի, պարարտանյութի, բայց նա չի ասում վարչապետ ես, արի այս խնդիրները լուծի: Նրա հայացքի մեջ կարդում եմ հետևյալը՝ դու ով ես, որ իմ խնդիրը լուծես: Նա չի պատրաստվում սպասել, որ իր որևէ մեկը գա ու իր խնդիրը լուծի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրն ամենևին փողին չի վերաբերում, խնդիրը ինքնագնահատականի մեջ է, որ քաղաքացին հավատա ու վստահ լինի՝ ինքը կարող է իր խնդիրները լուծել:

«Ուզում եմ ասել, որ ապագա Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքելությունը: Չեն սպասում, որ ինչ-որ մեկն իրենց օգնություն բերի: Հայաստանը մի երկիր է որտեղ 84 ամյա կինն իր 90 ամյա ամուսնու հետ 20 աշխատեղ է ստեղծում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին