▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գանձասար-Կապան»-ի ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել ֆուտբոլիստի նկատմամբ

 

տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գ․ Ա․-ն իր մոտ է հրավիրել Ա․ Ս․-ին և, ըստ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ նա հոգեբանական ճնշում է գործադրել Ա․ Ս․-ի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա․ Ս․-ն Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Եվ իր ու Գ․ Ա․-ի միջև պայմանագրի խզման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ․ Ա․-ն սպառնացել է կոտրել իր քիթը և սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ։ Նա անգամ ցանկացել է հարվածել իրեն։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, խոսքը գնում է «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի և թիմի բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկիի միջև ծագած կոնֆլիկտի մասին: 
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գ․ Ա․-ն իր մոտ է հրավիրել Ա․ Ս․-ին և, ըստ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ նա հոգեբանական ճնշում է գործադրել Ա․ Ս․-ի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա․ Ս․-ն Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Եվ իր ու Գ․ Ա․-ի միջև պայմանագրի խզման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ․ Ա․-ն սպառնացել է կոտրել իր քիթը և սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ։ Նա անգամ ցանկացել է հարվածել իրեն։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսքը գնում է «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի և թիմի բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկիի միջև ծագած կոնֆլիկտի մասին: 


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին