▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին

Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով:

 

 

 

 

 

Այս մասին հայտնեց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ «Ազատության» եթերում՝ նշելով, որ քննչական գործողություններից հետո Երանոսյանը դուրս է եկել շենքից:

Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը, նա ծանոթացել է մեղադրանքին, հրաժարվել ցուցմունք տալուց:

Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ կասկածանքի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

Կարդացեք նաև՝ Ինչպես էր Լյովա Երանոսյանը սադրում և հայհոյում Սասուն Միքայելյանին. 18+

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին