Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու խնդրին արդեն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԳՆ-ում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նախ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր:
Միևնույն ժամանակ Տիգրան Բալայանն անձամբ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հստակ պատասխան չտվեց, նշելով, որ դա օրենքով պաշտպանված անձնական տվյալ է:
«Բայց ընդհանրապես, ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագրերի այս կամ այն անձին տրվելու, չեղակրելու կամ հետ վերադարձնելու հարցին, ապա կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել:Չեմ կարող անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ են եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ դա կարծեմ, պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով»,- ասաց Տիգրան Բալայանը:
Նա նաև հայտնեց, որ բացի 254 չեղարկված դիվանագիտական անձնագրերից, 100-ից ավելի անձնագրեր հետ են վերադարձվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳՆ-ն սկսել է նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերանայման գործընթաց։ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետքէ հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու խնդրին արդեն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԳՆ-ում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նախ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր:Միևնույն ժամանակ Տիգրան Բալայանն անձամբ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հստակ պատասխան չտվեց, նշելով, որ դա օրենքով պաշտպանված անձնական տվյալ է: