▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը

Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագիծը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագծի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, ոչ մի դեմ ձայն չի գրանցվել։ «Ելք» խմբակցության պատգամավորները, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, չեն գրանցվել։

Նշենք, որ արտահերթ նիստը տևեց մի քանի րոպե, պատգամավորները քվեարկեցին ձեռքով, քանի որ Լենա Նազարյանը հավաքել էր քարտերը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով դիմել է քաղաքացիներին ու ասել՝ Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին