▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի հանգամանքներում մահացել է ԱԽ քարտուղարի հայրը

 

Հոկտեմբերի 2-ին, ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը:

 

 

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության քննչական վարչությունը:

Հավելենք, որ ինքնասպանություն գործածն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին