Արդեն տեղեկացրել ենք, որ Գործարար երկու պատգամավորներ, որ առավել հայտնի են Քեթրինի Միհրան ու Ավշարի Արայիկ անուններով փողոցային հայհոյանքներ են տվել խորհրդարնի շենքի մոտ հավաքված ժողովրդին:
Միջադեպին խորհրդարանում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զգուշացնելով, որ իրավապահները միջոցներ ձեռք առնեն, որպեսզի չստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևանում քայլելու պրոբլեմ ունենան։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում միջադեպի մասնակիցներից մեկը՝ հանրահավաքի մասնակից երիտասարդը նշում է, որ հայհոյանքներն անպատասխան չեն մնացել:
Հատկանշական է, որ պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով,թե ներկայացվածը, մեջբերում ենք, դերասանական մտքի վառ երևակայություն է և բացահայտ ապատեղեկատվություն։ «Ստեղծված իրավիճակում ատելություն սերմանելու հասարկության մեջ սեպ խրելու, «սևերի ու սպիտակների» բաժանելու ցանկացած փորձ ոչ թե դատապարտելի է՝ այլ խստագույնս պետք է բացառվի»,-նշել են պատգամավորները։