▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուվեցի Կարոյի» հետ հիվանդանոց տեղափոխվածը Ս. Ավագյանն է. ՔԿ նոր մանրամասներ է հայտնում

Ավելի վաղ Asekose.am-ը հայտնել է, որ Երևանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

 

 

 

 

 

 

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի կենտրոնում գործող «Այգի» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ 

Նախնական տվյալներով՝ ռեստորանային համալիրում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ արձակվել են կրակոցներ, որի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ է ստացել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը. վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ Նույն վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի՝ Ս. Ավագյանը, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից, ըստ որի հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: 

Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին