Operativ.am-ի ինֆորմացիայով ՀՔԾ-ն ձերբակալել է Գործարար Սամվել Մայրապետյանին:
Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է և մի շարք էլիտար շենքերի համասեփականատեր:
Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Սամվել Մայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է, ասում են` նաև բիզնես գործընկերը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում