▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ–ում մեր պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը։

 

 

«Ես ինչքան շփվում եմ միջազգային ներկայացուցիչների հետ, ես առայժմ որեւէ դժգոհություն չեմ լսել, երբ որ կլսեմ, կարծում եմ՝ մենք բավարար փաստարկներ կունենանք էդ ամեն ինչին հակադարձելու եւ ես կարծում եմ, որ մեր Ազգային ժողովը, եթե ոմանց մեղադրում էին ԵԽԽՎ–ին խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, կարծում եմ իրենք նույնպես պետք է նայեն իրենց եւ դադարեն ստեր տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

Ասեմ, որ հանրապետական պատգամավորներին  եւ ԵԽԽՎ–ի մեր պատվիրակությանը ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք Հայաստանում տեղի ուենցող իրադարձությունները փորձում են այլ լույսի ներք ներկայացնել եւ սա եւս մեկ փաստարկ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ ԵԽԽՎ–ում մեր պատվիրակությունը ըստ էության ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը։ Համազեկուցողները երբ որ ժամանեն Հայաստան, կարծում եմ ասելու շատ բան չենք ունենա։ Իրենք թող գան ամեն ինչ մոնիթորինգ անեն ՀՀ–ում եւ ամեն ինչ պարզ կլինի»,–նշեց ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին