▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին armtimes.com-ի  հարցին ի պատասխան ասել է  նրա պաշտպան Կարեն Բատիկյանը,սակայն  հրաժարվել է պատասխանել լրագրողների այլ հարցերին, արագ նստել է  մեքենան ու հեռացել:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը նույնպես դատարան էր բերվել՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: ՀՔԾ-ն մինչեւ այսօր գաղտնի էր պահում, թե ինչ կասկածանք է խոշոր գործարարին առաջադրված: Նրա պաշտպանները գործում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին