▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանցիներն ամեն րոպե պետք է ժպտան․ Երևանի ավագանու առաջին նիստը՝ Հայկ Մարությանի ղեկավարությամբ

Երևանի նորընտիր ավագանին հոկտեմբերի 10–ին հրավիրել է առաջին նիստը, որը վարում է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս իր խոսքում նախ շնորհավորեց բոլորին առաջին աշխատանքային օրվա, առաջին նիստի կապակցությամբ. «Սա շատ հուզիչ պահ է, և ես, իրոք, երջանիկ եմ, որ ավագանիներս այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: Մենք բոլորս ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք և ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ ունեն Երևանի բնակիչները, մեր հարազատ երևանցիները: Ես վստահ եմ, որ այս ավագանու կազմով՝ անկախկուսակցական պատկանելության, կանենք այնպես, որպեսզի մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե և ամեն վայրկյան ժպտան»:

Նորընտիր քաղաքապետը խնդրեց ավագանու անդամներին ուշադիր լինել մայրաքաղաքի բնակիչներին խնդիրներին։

Նշենք, որ նորընտիր ավագանիում «Իմ քայլը» դաշինքն ունի 57 անդամ, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին