▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավել Մանուկյանն ազատ արձակվեց

 

 

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Պավել Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը:

 

 

 

 

 

 

 

 

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Մանուկյանը գտնվում էր հացադուլի մեջ, նրա պահանջն էր խափանման միջոցի վերանայումը: Այսօր նա Արայիկ Խանդոյանի մահվան լուրը ստանալուց հետո որոշեց դատարեցնել հացադուլը: 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը գտնվում էր անազատության մեջ շուրջ երկու տարի:

Ավելացնենք նաև, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին