▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշում եմ Տիգրան Մանսուրյանին, ով Հայաստան վերադառնալով՝ գնացել էր հարկային. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ: Իհարկե կա պնդում, որ որոշում կայացնելու պահին քաղաքացիների տրամադրությունը շատ բարձր է եղել, բայց դա կապ չունի: Այո, մի անգամ բարձր կլինի, մյուս անգամ՝ ոչ այնքան, հետո՝ սովորական...

 

 

 

 

 

 

Առանցքային իմաստն այն է, որ որոշման կայացման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանն անդրադարձավ նաև նոր Երևանի կերպարին ու այս համատեքստում ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի օրինակը. «Վերջերս շատ հաճախ հիշում եմ Մանսուրյանին ու հիշում իր մասին գրված մի հոդված: Ինչ-որ մի երկրում հերթական մրցանակն է ստանում, որը ներառում է դրամական պարգև: Մանսուրյանը, վերադառնալով Հայաստան, գնում է հարկային ու ասում, որ եկամուտ է ստացել, որի մասին տեղյակ չեն: Հուսով եմ՝ սա ՀՀ նոր քաղաքացու կերպարը կլինի, որը ոչ թե պետք է մտածի՝ ինչ անի հարկ չվճարելու համար, այլ հակառակը»:

Հավելենք, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին