▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է «Նորատուսցի Արան»

Երեւանի կենտրոնում երեկ՝ հոկտեմբերի 13–ին, կրակոցներ են հնչել. ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի «Նորատուսցի Արան»։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ակումբում կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը։

 

 

 

 

 

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Արա Բանդուրյանը, որը հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Նորատուսցի Արա», մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին