Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ «Միայնակ գայլին» այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին զինվորական կարգով։
Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով է հասել «Եռաբլուր»։
Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը ներկա էին հարազատներ, մարտական ընկերներ, «Սասնա ծռերի» անդամներ եւ ուղղակի քաղաքացիներ։
Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է «Միայնակ Գայլ» մականունով, մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածի հետեւանքով։
Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:
Տեսանյութը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջերից: