▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականի 2 ֆան շարժումները բախվել են Ջիբրալթարի դրոշի պատճառով

Առաջին հայկական ճակատ (FAF) երկրպագուական շարժումը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստան – Ջիբրալթար (0:1) Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումից հետո FAF-ի անդամները բախվել էին Red Eagles ֆան շարժման երկրպագուների հետ: Բախման պատճառը եղել է Red Eagles-ի երկրպագուներից մեկի ցուցադրած Ջիբրալթարի դրոշը:

 

 

 

 

 

 

 

«Ի պատասխան որոշ լրատվական կայքերում հրապարակված տեղեկության, առ այն, որ բախում է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև, ցանկանում ենք հայտարարել՝ ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել։ Խաղի վերջնամասում Red Eagles ֆան ակումբի սեկցիայում ֆան ակումբի անդամի կողմից բացվել է Ջիբրալթարի ազգային դրոշը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա, որ մրցակցի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հաղթանակը սկսել են տոնել մեր մարզադաշտի ֆանատական զոնային մոտ։ Համարելով անարգանք թե' ֆուտբոլասերների, թե' ֆուտբոլիստների նկատմամբ, Առաջին Հայկական Ճակատ (FAF) ֆան ակումբի անդամները հորդորել են հեռացնել այն Հայաստանի հավաքականի երկրպագուների սեկցիայից։ Մերժում ստանալով՝ հեռացրել են այն սեփական ուժերով։

Հայաստան - Մակեդոնիա խաղին մեր մասնակցության մանրամասների, հավաքականի և ֆուտբոլիստների ցուցադրած անփառունակ խաղի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում:

Red Eagles ֆան շարժումը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել Հայաստան – Ջիբրալթար (0:1) Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումից հետո Red Eagles-ի երկրպագուներից մեկը ցուցադրել էր Ջիբրալթարի դրոշը, ինչից հետո Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել եւ ծափահարել էին հայ երկրպագուներին:

 

 

«Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ, որի ընթացքում Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, նա պարզել է Ջիբրալթարի ազգային դրոշը։ Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։ Red Eagles ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև՝ Միջադեպ և անկարգություններ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին