▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից։

 

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Հայրիկյանը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի տղան է։ Հայտնաբերված դանակը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին