▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնալսման պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հայտնի են այն անձինք, ովքեր պատվիրել են իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել։ Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է:

Պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի»,- ասել է Վանեցյանը, սակայն չի նշե, թե ում մասին է խոսքը։

ԱԱԾ տնօրենը ներկայացրեց նաև՝ ինչպես է հնարավոր եղել գաղտնալսել իրեն ու ՀՔԾ պետին.

«Ես գտնվել եմ ռոումինգի տակ։ Ռոումինգով զանգերի ժամանակ այն գաղտնի պրատակոլները, որոնք կան, երկրի ներսում մեր խոսակցությունների ժամանակ ու որոնց գաղտնալսման համար անհրաժեշտ են հատուկ սարքեր, որոնք այսօր օրենքով նախատեսված է և ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը, երբ որ մարդը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորները, որպեսզի կարողանան ավելի էժան կապ ապահովել, օգտվում են տարբեր ինտերնետային հեռախոսային ուղիներից, IP-տելեֆոնիա կոչեցյալից։ Ես եղել եմ ռոումինգում և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէր, այսինքն՝ չի գաղտնագրվել ու այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումն իրականացնել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին