▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչի՞ մասին էր «Չար տնակի հեքիաթը». պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Մանե Թանդիլյանը կրկին հրաժարական ներկայացրեց

Համբերատար սպասել եմ՝ անցնի բարկության ալիքը՝ հուսով, որ կդադարի վիրավորանքների տարափը. Լենա Նազարյան



2018-10-16 13:18:07

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգային ժողովում եղել են շատ լարված օրեր: Եղել է, որ լիագումար նիստերի դահլիճում պատգամավորները բղավել են իրար վրա, նեղացրել են իրար, եղել է, որ պատգամավորները հարցազրույցների միջոցով են իրար շատ կոպիտ հակազդել, բայց եթե չի եղել անձնական թշնամանք, իսկ քաղաքական գործիչը պետք է դա իր գործում իսպառ բացառի, ապա բոլոր այս դեպքերում մարդիկ միջանցքներում և հարցազրույցներից հետո նորմալ շփվել են, աշխատել են աշխատանքային խմբերում, գործուղումների ժամանակ, օգնել են իրար, սուրճ են խմել ու կատակներ են արել ու սա՛ է ինձ համար ընդունելի աշխատաոճը ու գործնական/մարդկային հարաբերությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ սա երբեք ինձ չի կաշկանդել՝ ասելու այն, ինչ կարծում եմ, որ պետք է ասեմ և նաև հարգել եմ, երբ ուրիշներն էլ շարունակել են անկաշկանդ գործել: Մեր քայլերթի օրից սկսած երբե՛ք չեմ ասել, տարածել կամ հավանել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող բովանդակություն որևէ պատգամավորին վերաբերող: Համբերատար սպասել եմ, որ անցնի բարկության ու անհանգստության ալիքը՝ հուսով, որ կդադարի վիրավորանքների տարափը:

Երբ զայրույթ է, ես դեռ կարող եմ հասկանալ, բայց երբ մարդկանց վիրավորելը վերածվում է առօրյա զվարճանքի և անձնական բավարարվածության աղբյուր, ուրեմն նման բան անողները պետք է մտահոգվեն առաջին հերթին իրենց առողջության, հետո նաև առասարակ իրենց հարաբերությունների որակի, բառապաշարի և այս ամենից բխող հետևանքների մասին: Խնդրում եմ իմ ընկերներին դադարե՛լ տարածել ու հավանություն տալ նմանատիպ բովանդակությանը: Հակառակ պարագայում դուք միմիայն ձեր մասին եք ինձ մոտ կարծիք ձևավորում»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.