Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հանդես եկավ հայտարարությամբ, որում ներկայացրեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականը։

«Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը իրականում հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան»,-իր ելույթում ասել է վարչապետը:


