▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում. Փաշինյանը ներկայացրեց գյուղնախարարի պաշտոնակատարին

«Գնում եմ նոր նախարարներին ներկայացնելու և շրջում ենք քաղաքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը Գյուղատնտեսության նախարարությունում ներկայացրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Վարչապետի պաշտոնակատարին ու նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին նախարարությունում ընդունեց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնելով նախարարի պաշտոնակատարին Նիկոլ Փաշինյանն ասաց.«Մեր արդյունաբերությունը հիմա հասել է մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունը չի կարող ապահովել այն հումքը, որն անհրաժեշտ է արտադրության ծավալի համար: Կրկին պետք է անդրադառնանք նրան, որ աղքատության խրախուսումից պետք է անցնել արտադրության խրախուսման: Օրինակ՝ Արարատի մարզում մեզ ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ մթերել օրինակ՝ ազնվամորի և այլն, և կան մարդիկ, ովքեր գործընկերային հարաբերություններ են հաստատել գործարանների հետ և տարիներ շարունակ աշխատում են այդ գործարանների հետ: Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում, այո, երկրում կան բազմաթիվ սոցիալտնտեսական պրոբլեմներ, սակայն պետք է դուրս գալ այն մտածելակերպից, որ կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները, այո, պետք է լուծի, սակայն դրանք չեն լուծվի, եթե չկա կառավարություն-հասարակություն կապը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին