ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նոր աշխատանքի առաջարկ է ստացել և մինչև դեկտեմբերի 15-20-ը պետք է պատասխան տա:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ առաջարկը ԵՄ դատախազությունից է, որը սկսելու է գործել 2020 թվականից, իսկ 2019 թվականից սկզբներից սկսվում է դրա կազմավորումը:
«Դրան մասնակից լինելու համար պետք է ԵԽ-ում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինել այդ գործընթացների մեջ»,- ասաց Գ.Կոստանյանը: