▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում․ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու մասին

Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ այս փուլում:

Արմավիրում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում վարչապետը սատարում իր կուսակիցներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:



«Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,- ասաց նա:

Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարից՝ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:

 

Կարդացեք նաև՝ Պետք է մերժեք խուժանությունը, պետք է հաղթահարեք քուչայական մտածողությունը...Նիկոլ Փաշինյանն՝ արմավիրցիներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին