▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կերչում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժածների ցանկում հայ կա

Ղրիմի Կերչ քաղաքի հիվանդանոցի բժիշկները ներկայացրել են այսօր ավելի վաղ պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության հետևանքով վիրավորվածների ցանկը:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ցանկում նշվում է Ալեքսանդր Դանիլյան (Данилян Александр) անունը, որը հարձակման պահին գտնվել է քոլեջի շենքում:

Վերջին տվյալների համաձայն՝ քոլեջում իրականացված պայթյունի և հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 50-ը վիրավորվել են, որոնցից 40-ը դեռևս գտնվում են քաղաքի հիվանդանոցներում:

 

 

 

 

 

 

 

 

 

РИА Новости-ն ավելի ուշ հայտնել է, որ Կերչի քոլեջում պայթյունի իրականացմանը մասնակից երիտասարդի անձնական իրերում ևս մեկ պայթուցիկ է հայտնաբերվել: Այն գտել են ուսումնական հաստատության շենքի տարածքում և վնասազերծել:

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պատմել էր հարձակում իրականացրած երիտասարդի մասին, որը, ըստ քոլեջի մասնագետների, երբեք աչքի չէր ընկել ագրեսիայով և ոստիկանությունում էլ չէր հայտնվել:

Սևաստոպոլում եռօրյա սուգ է հայտարարվել Կերչում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին